ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աղոթարան

Աղոթարան
01.07.2023 | 00:01

Բարի՜ լույս, օրհնյալ, Խաղաղ և անփորձանք օր ամենքիս

Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, Աստվա՛ծ Փրկիչ մեր,

Քո անվան մեծ փառքի համար, Տե՛ր, փրկի’ր մեզ, և քավի՛ր մեր մեղքերը:

Պարսպած պահի՛ր Քեզ ապավինած և Քո սուրբ անվանը հուսացող ժողովրդին

Ողորմի՜ր, Տե՜ր, Դու ստեղծեցիր, Քո ձեռքի գործը մի՛ անտեսիր,

օգնական և պահապան եղիր ազգին հայոց և Քո Սուրբ եկեղեցուն:

Ամե՜ն:

Դիտվել է՝ 3175

Մեկնաբանություններ